Ադրբեջանցի զինվորը դանակահարության զոհ է դարձել

Ադրբեջանական Salamnews լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի Գերանբոյի շրջանի զորամասերից մեկում մեջքին և կրծքավանդակին ստացած դանակի բազմաթիվ հարվածներից մահացել է Ադրբեջանի բանակի զինվոր Օրհան Ռովշան օղլու Ալիևը:
Վերջինս ժամը 9:30-ին տեղափոխվել է Գերանբոյի կենտրոնական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Ենթադրվում է, որ նրան հարվածել է Ադրբեջանի բանակի մեկ այլ զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *