«Ռաֆալ»-«Եվրոֆայթեր» հակամարտությունը շարունակվում է

Այս օրերին Դուբայում ընթացող ավիաշոուն տհաճ անակնկալ է մատուցել ֆրանսիացի ավիաշինարարներին։ Ֆրանսիան վերջին տարիներին ակտիվ բանակցություններ էր վարում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 60 հատ «Ռաֆալ» կործանիչներ վաճառելու շուրջ, բայց ավիաշոուի ընթացքում Միացյալ Էմիրությունները ցանկություն են հայտնել քննարկել «Ռաֆալի» փոխարեն եվրոպական միացյալ կոնսորցիումի «Եվրոֆայթեր» կործանիչները գնելու հարցը։

Վերջին շրջանում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ այս կործանիչները դեմ առ դեմ հանդիպում են շուկայում։ Հիշեցնեմ, որ 126 կործանիչների գնման հնդկական մրցույթում հենց այս երկու ինքնաթիռներն են մնացել և սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում պարզ կլինի հաղթողի անունը։ Հնդկական մրցույթի մասին առայժմ հայտնի է միայն, որ ֆրանսիական «Ռաֆալը» ունի գնային առավելություն իր մրցակցի նկատմամբ։ Դրա փոխարենը մինչ այժմ «Եվրոֆայթերն» ավելի հաջողակ է եղել շուկայում. այն ձեռք են բերել Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը, իսկ «Ռաֆալով» զինված են միայն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը։

Դուբայի ավիաշոուի մեկ այլ հետաքրքրաշարժ նորություն էլ կապված է «F-35» կործանիչների հետ։ Ամերիկացիները ակնարկել են, որ այդ ինքնաթիռի Մերձավոր Արևելքի շուկա մտնելուն կարող է կանաչ լույս տրվել։ Առայժմ Մերձավոր Արևելքի երկրներից այդ ինքնաթիռները կարող են գնել միայն Իսրաելը և Թուրքիան, սակայն առաջկայում գնելու թույտվություն կարող են ստանալ նաև Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Բահրեյնը և Քուվեյթը։

Աղբյուրները։
DUBAI: UAE issues shock Eurofighter Typhoon request

DUBAI: Dassault keeps mum on Rafale UAE prospects

DUBAI: Lockheed F-35 is ‘coming’ to the Middle East

One response to “«Ռաֆալ»-«Եվրոֆայթեր» հակամարտությունը շարունակվում է

  1. Pingback: «Ռաֆալը» կործանիչը պարտվեց Արաբական Միացյալ Էմիրություններում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *