Թուրքիայի արևելքում շարունակվում են քրդերի հետ բախումները

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք, Մարդին և Դիարբեքի նահանգներում շարունակվում են թուրքական ուժայինների և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) բախումները: Դեկտեմբերի 20-ին Շրնաք նահանգում սպանվել է Թուրքիայի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը: Քրդական ANF News լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ թուրքական ուժայինները Շրնաքում հարձակվել են բողոքի ցույցի դուրս եկած խաղաղ բնակիչների վրա:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցած տեղեկության համաձայն` 2015-ի դեկտեմբերի 20-ին Շրնաք նահանգի Ջիզրե գավառում PKK-ի զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ մեկ զինծառայող:

Քրդական աղբյուրն իր հերթին հայտնում է, որ թուրքական ուժայինները հարձակվել են Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում բողոքի երթի դուրս եկած քաղաքացիների վրա: Բախումները դեռևս շարունակվում են: Նշվում է, որ թուրքական ուժայինները մարտական փամփուշտներով կրակում են քաղաքացիների վրա, ինչպես նաև տանկերով կրակում են տների ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան:

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ վերջին 6 օրվա ընթացքում Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում սպանվել է PKK-ի 87 զինյալ, որից միայն 80-ը Ջիզրեում: Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 23 թուրքական ուժային: Բացի այդ, Մարդինի Նուսայբին գավառում այսօրվանից փողոց դուրս գալու արգելք է սահմանվել:

Թուրքական ուժայինների գործողությունները Դիարբեքիր նահանգի Սուր գավառի կենտրոնում

Թուրքական ուժայինների գործողությունները Դիարբեքիր նահանգի Սուր գավառի կենտրոնում

Ավելացնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների հետ բախումներում անցյալ շաբաթ` դեկտեմբերի 13-ից 19-ը, ներգրավված էին Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկաններ, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում: Բախումներում թուրքական զինուժը ներգրավել էր նաև տանկեր և այլ զրահատեխնիկա: Թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հատուկջոկատայինները նախ ինքնաթիռով տեղափոխվել էին Շրնաք քաղաքի օդանավակայան, ապա զրահամեքենաներով ուղարկվել այդ նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներ:

Դիրաբեքիրում շարունակվող բախումների հետևանքով թուրքական ուժայինները և քուրդ զինյալները զոհեր և վիրավորներ էին տվել: Թուրքական աղբյուրների համաձայն՝ դեկտեմբերի 15-ից 18-ը Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում սպանվել էր PKK-ի 55 զինյալ, որոնցից 49-ը միայն Ջիզրե գավառում: Թուրքական ուժայինները բախումներում նույն ժամանակահատվածում տվել էին 19 վիրավոր:

4 responses to “Թուրքիայի արևելքում շարունակվում են քրդերի հետ բախումները

  1. Pingback: Թուրքիայի արևելքում թուրք-քրդական բախումներում սպանվել է 2, վիրավորվել` 13 ուժային | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի ԳՇ. «Դեկտեմբերի սկզբից Թուրքիայում սպանվել է 305 քուրդ զինյալ» | Ռազմ.info

  4. Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 01-08 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *