Իրադրությունը Սիրիայում, 27 օգոստոսի. թարմացվող լրահոս

18:41 Ռոյթերս գործակալությունը հաղորդում է, որ Դամասկոսի կենտրոնային Քաբուն թաղամասում Սիրիայի զինված ուժերին պատկանող ուղղաթիռ է վթարի ենթարկվել և ընկել մայրաքաղաքի հյուսիս-արևելյան հատվածում, ալ-Ղուֆրան մզկիթի կողքին: Դատելով վթարի համացանցում հայտնված կադրերից` կործանվածը Մի-8 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռ է։

«Սիրիայի Ազատ Բանակի» ապստամբները հայտարարել են, որ ուղղաթիռն իրենք են ոչնչացրել։ Ըստ նրանց վարկածի` ուղղաթիռն ամբողջ առավոտյան հարվածներ է հասցրել քաղաքի արևելյան հատվածին։ Ապստամբները մեկ ժամից ավել ուղղաթիռը ոչնչացնելու փորձեր են արել և վերջում դա նրանց հաջողվել է։ Ուղղաթիռի վթարի մասին պաշտոնական վարկած առայժմ չկա, թեև վթարի փաստը Սիրիայի հեռուստատեսությունը հաստատել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *