Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը համալրվել է Կրասնոդարի երկրամասից բերված 6 միավոր Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներով։ Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` նոր ուղղաթիռներով թռիչքներ կսկսեն իրականացվել 2016-ի առաջին քառորդին։
Մինչև կանոնավոր վայրէջքների համար կառուցվող հրապարակների հանձնումը, ուղղաթիռները կայանելու են ռազմական օդանավակայանի ժամանակավոր կայանատեղիներում։
Հիշեցնենք, որ նախորդ համալրումն իրականացվել էր օրեր առաջ՝ դեկտեմբերի սկզբին։ «Էրեբունիում» տեղակայված ավիախումբը ստացել էր 7 միավոր Մի-24Պ մարտական և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ:
Հավելենք, որ Հարավային Կովկասում ներկայում ռուսաստանյան միավորումներում ձևավորվել է ռազմական ուղղաթիռների էսկադրիլիա, և իրականացվում է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում։ Նշենք, որ ՌԴ ԶՈւ ՀՌՇ 102-րդ ռազմաբազայի բաղադրիչ Էրեբունի օդանավակայանում շրջանի հրամանատարությունը էսկադրիլիայի կազմավորման գործընթացը սկսել էր 2014-ի հունվարին։
Ավելացնենք նաև, որ Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102-րդ ավիաբազան ՀՀ-ում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:
Ռազմաբազայի կազմի մեջ մտնող «Էրեբունի» օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։
«Էրեբունիում» տեղակայված ՌԴ ավիաբազան մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։
Pingback: «Էրեբունու» ավիախումբը ՄիԳ-29 ինքնաթիռներ կստանա 2016-ին | Ռազմ.info
Pingback: Ամփոփվել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 2015-ի աշխատանքները | Ռազմ.info
Pingback: «էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները մարտավարական վարժանքներ են անցկացրել | Ռազմ.info
Pingback: Էրեբունի ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները վարժանքներ են անում | Ռազմ.info
Pingback: «Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները ստուգողական թռիչքներ են անում | Ռազմ.info