Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Ինչպես հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, ս.թ. օգոստոսի 28-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 27-ին Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *