«Ավիաստար-ՍՊ» ՓԲԸ-ն պատրաստ է վերսկսել Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռների արտադրությունը

Ռուսաստանում տեղի ունեցած միջազգային ավիատրանսպորտային ֆորումի շրջանակներում օգոստոսի 24-ին կայացել է Ան-124 ընտանիքի ինքնաթիռների արտադությունը վերսկսելուն նվիրված կոնֆերանս: Այդ մասին հայտնում են Ավիաստար-ՍՊ-ի մամլո ծառայությունից:
Ավիաստար-ՍՊ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Դեմենտևը իր զեկույցում նշել է, որ ընկերությունը մեծ փորձ ունի «Ռուսլան» ինքնաթիռների արտադրության գործում և պատրաստ է վերսկսել վերջիններիս արտադրությունը:
Նշենք նաև, որ կոնֆերանսի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են «Ռուսլան» ինքնաթիռի նոր՝ Ան-124-200 և Ան-124-300 ձևափոխված տարբերակները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *