Թուրքական կողմը հայտնում է 3 օրում 55 քուրդ զինյալի սպանության մասին

Վերջին 3 օրվա ընթացքում Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում սպանվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 55 զինյալ, որոնցից 49-ը միայն Ջիզրե գավառում: Թուրքական ուժայինները բախումներում նույն ժամանակահատվածում տվել են 19 վիրավոր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Շրնաք նահանգի Ջիզրե գավառում բախումներ են եղել ուժայինների և ցուցարարների միջև։

Շրնաք նահանգի Ջիզրե գավառում բախումներ են եղել ուժայինների և ցուցարարների միջև։

Նշված գավառներում դեռևս շարունակվում են թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հատուկջոկատայինների և PKK-ի զինյալների բախումները:

Երեկ` դեկտեմբերի 17-ին, թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում շարունակվում են PKK-ի մարտիկների հետ բախումնում ներգրավված են Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկաններ, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում:

Նախատեսվում է առկա ուժերը համալրել ևս 5 հազար զինծառայողով, որոնց մեջ գերակշռելու են հրետանավորները և հատուկ նշանակության ուժերը:

Դեկտեմբերի 14-ից սկսած թուրքական ոստիկանությունը և ժանդարմերիան սկսել են մեծ ուժեր կենտրոնացնել հատկապես Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում` տեղակայելով նաև տանկեր:

Հավելենք, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում արդեն 17 օր է, ինչ փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, իյնչի ընթացքում Սուր գավառում, ինչպես նաև գավառին հարակից շրջաններում սպանվել է 30 քուրդ զինյալ, ինչպես նաև 5 թուրք ոստիկան, վիրավորվել` 22-ը:

PKK-ի դեմ պայքարում թուրքական զինուժը ներգրավել է նաև կործանիչներ և հարվածային ուղղաթիռներ, 24 տանկ, 10 հաուբից, 85 «Քիրփի» զրահամեքենա, ինչպես նաև այլ զրահապատ մեքենաներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *