Հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Դեկտեմբերի 17-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հայկական գնդակից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Քերիմով Թալեհ Սալեհ օղլուն (Kərimov Taleh Saleh oğlu)։  Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայուղությունը։

Դեկտեմբերի 16-ին էլ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաֆարզադե Ռեշադ Էլյար օղլուն (Cəfərzadə Rəşad Əlyar oğlu):

Վերջին շրջանում իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարված է։ Դեկտեմբերի 8-ին թշնամին կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ տանկով արկակոծել էր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը, իսկ սեպտեմբերին 25-ին դարձյալ առաջին անգամ կիրառել էր  122 մմ Դ-30 (30 արկ) հաուբից հրանոթ։

Հավելենք, որ վերջին շաբաթներին շփման գծում լարվածության մեծացումը, հնարավոր է, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շվեցարիայի Բեռն քաղաքում դեկտեմբերի 19-ին կայանալիք հանդիպմամբ:

2015 թ. սկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում կորուստների հայտնի դարձած 89-րդ դեպքն է, որն արձանագրել է Razm.infoկայքը:

 

2 responses to “Հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *