[Լրացված] Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում

Այսօր` դեկտեմբերի 17-ին, Ադրբեջանի Ջելիլաբադի շրջանի Գյոյթեփե քաղաքում տեղակայված՝ պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում դեռևս անհայտ պատճառներից մահացել է Խաչմազի շրջանի Գարաջելի գյուղից զորակոչված, շարքային Յուսուֆով Էլնուր Շովքեթ օղլուն  (Yusifov Elnur Şövkət oğlu)՝ ծնված 1995-ին:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերի զինծառայող Յուսուֆով Էլնուր Շովքեթ օղլուն

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերի զինծառայող Յուսուֆով Էլնուր Շովքեթ օղլուն

Այս մասին գրառում է արվել ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV կայքի ֆեյսբուքյան էջում, ըստ որի՝ սպանված զինծառայողի ծնողները պնդում են, որ իրենց որդուն ծեծելով սպանել են ու նույն օրը հուղարկավորել՝ հանցագործության հետքերը թաքցնելու համար: Յուսուֆովը ընտանիքի միակ զավակն էր, նրա զորացրմանը մնացել էր 3 ամիս:

Հատկանշական է, որ վերոնշյալ գրառմամբ կոչ է արվում ադրբեջանական հանրությանը հնարավորինս տարածել տեղեկությունը, քանի որ պետական մարմիններն ամեն կերպ ջանում են թաքցնել այս և նմանօրինակ այլ միջադեպերը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակում նախորդ ոչ մարտական կորուստը գրանցվել էր դեկտեմբերի 6-ին: Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում ենթասպան անզգուշությամբ հրազենով սպանել էր Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Ադիլ Գուլիևին (Adil Quliyev)։

Հավելենք, որ  2015 թ. սկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում կորուստների հայտնի դարձած 88-րդ դեպքն է, որն արձանագրել է Razm.info կայքը:

Լրացում

Շարքային Յուսուֆով Էլնուր Շովքեթ օղլուի մահվան լուրը դեկտեմբերի 18-ին հաստատել է նաև Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ վերջինս մահացել դեկտեմբերի 16-ին զենքի հետ անզույշ վարմունքի հետևանքով, իրեն ամրակցված զենքից արձակված կրակից։ Դեպքի մասնրամասները ճտելու համար կատարվում է հետաքննություն։

One response to “[Լրացված] Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *