Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 24 օգոստոսի. թարմացվող լրահոս

19:11 Չեչնիայի ՆԳՆ աշխատակցի փոխանցմամբ՝ երեկ Չեչնիայի Շալինի շրջանի Մեսկեր-Յուրտ բնակավայրում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տեղի 22-ամյա մի բնակչի: Վերջինս կասկածվում է զինյալներին հանցակցելու համար:
Իրավապահ մարմինների ունեցած տեղեկությունների համաձայն՝ կասկածյալը 2009 թվականին աջակցել է զինյալներին՝ վերջիններիս ուժային կառույցների աշխատակիցների տեղաշարժի և տեղակայման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելով:
ՆԳՆ աղբյուրը հայտնել է, որ կասկածյալը խոստովանել է իր մեղքը:
Նշենք, որ նմանատիպ մեկ այլ դեպք տեղի է ունեցել հուլիսի 24-ին Չեչնիայի Վեդենի շրջանում, որտեղ զինյալներին հանցակցելու մեղադրանքով ձերբակալվել է տեղի մի բնակիչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *