Դեկտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի ականանետային կրակից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաֆարզադե Ռեշադ Էլյար օղլուն (Cəfərzadə Rəşad Əlyar oğlu): Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այլ տեղեկություն չի հաղորդել։
Նշենք, որ վերջին շրջանում իրադրությունը լարված է հայ-ադրբեջանական սահմանին։ Հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ հակառակորդի ապակայունացնող գործողություններն անպատիժ չեն մնալու, և ստեղծված իրադրության հետևանքները լինելու են ծանր ու անդառնալի:
Հավելենք, որ 2015-ին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած 87-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։ Հայտնի դարձած նախորդ կորուստն ադրբեջանական բանակում գրանցվել է օրեր առաջ՝ դեկտեմբերի 14-ին։ Հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռեհիմլի Նիհաթ Իլթիֆաթ օղլուն (Rəhimli Nihad İltifat oğlu):
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info