Վրաստանն ու Ալբանիան ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցելու հուշագիր

Դեկտեմբերի 16-ին պաշտոնական այցով Ալբանիայում է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին։ Վերջինս այնտեղ Ալբանիայի պաշտպանության նախարար Միմի Կոդելի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի և Ալբանիայի պաշտպանության նախարարները հուշագիրը ստորագրելիս

Վրաստանի և Ալբանիայի պաշտպանության նախարարները հուշագիրը ստորագրելիս

Ինչպես նշվում է ՊՆ հաղորդագրությունում, Ալբանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ այս հուշագիրն օգնելու է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը։

Նույն օրը Խիդաշելին հանդիպել է նաև Ալբանիայի խորհրդարանի նախագահ Իլիր Մետասին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, որի շրջանակներում էլ Ալբանիայի խորհրդարանում ստեղծվելու է «բարեկամության խումբ»։

Ինչպես հաղորդում է Վրաստանի ՊՆ կայքը, Մետասն ասել է, որ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման պայմաններում և մինչև Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անհրաժեշտ է ակտիվացնել երկրների հարաբերությունները։

Վրաստանի պաշտպանության նախարարն Ալբանիայում հանդիպել է նաև այդ երկրի փոխվարչապետին և փոխարտգործնախարարին։

2014 թվականի սեպտեմբերին Հյուսիսատլանտյան Դաշինքի՝ Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի (NATO-Georgia substantial package) շրջանակներում Ալբանիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, օգնում է Վրաստանին մարտավարական և օպերատիվ պլանավորման հարցերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *