Գերմանիան սկսել է օդային գործողությունները Սիրիայում

Գերմանիայի օդուժը դեկտեմբերի 16-ից միացել է Սիրիայում ահաբեկչական կառույցների դեմ պայքարող միջազգային կոալիցիային, որը գործում է ԱՄՆ-ի գլխավորությամբ: Մասնավորապես Գերմանական օդուժի մեկ լիցքավորող տանկեր օդում երկու անգամ լիցքավորել է կոալիցիայի կազմում գործող երկու կործանիչ: Այս մասին հայտնում է գերմանական dpa լրատվական գործակալությունը` փոխանցելով Սիրիայում գերմանական օդուժի առաքելության հրամանատարության խոսնակի հայտարարությունը:

 Գերմանիայի ԶՈւ Airbus A310 MRTT բազմանպատակային լրալցավորող ինքնաթիռ

Գերմանիայի ԶՈւ Airbus A310 MRTT բազմանպատակային լրալցավորող ինքնաթիռ

Գերմանիան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար առաջին երկու Tornado հետախուզական, ինչպես նաև ևս երկու բեռնատար ինքնաթիռները (A-400M և A-310) Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայել էր դեռևս դեկտեմբերի 10-ին: Տեղակայվածներից A-310-ը հենց լիցքավորող ինքնաթիռ է և ներգրավվել է այս գործողությանը:

Հիշեցնենք` դեկտեմբերի սկզբին Գերմանիայի զինված ուժերի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Գերմանիան նախատեսում է մեկ տարի ժամկետով 1200 զինվորականներ, 6 Tornado հետախուզական ինքնաթիռ և մեկ բեռնատար-լիցքավորող ինքնաթիռ ներգրավել ԻՊ դեմ պայքարում, ինչպես նաև մեկ ֆրեգատ` ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի պաշտպանության համար: Նշված ինքնաթիռները պետք է տեղակայվեին Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում, ինչի համար գերմանական իշխանությունները ստացել էին Թուրքիայի թույլտվությունը:

Նախատեսված 6 միավոր հետախուզական ինքնաթիռներից մյուս 2-ը Գերմանիայից Թուրքիա կուղարկվեն 2016-ի հունվարին, իսկ մնացածի ուղարկման ժամկետները դեռևս հայտնի չեն:

Եվրոպական արտադրության Tornado հետախուզականինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Եվրոպական արտադրության Tornado հետախուզական ինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *