Թուրքիայի զինուժը տանկեր է կենտրոնացնում երկրի հարավային քրդաբնակ շրջաններում

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի նահանգներում դեկտեմբերի 14-ին փողոց դուրս գալու արգելք սահմանելուց հետո ուժգին բախումներ են սկսվել թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հատուկջոկատայինների և քրդական PKK-ի զինյալների միջև: Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի փոխանցմամբ` վերջին օրերին թուրքական կողմը շարունակում է ավելացնել այդ շրջաններում իր ռազմական ներկայությունը` այդ թվում նաև տեղակայելով տանկեր և այլ զրահատեխնիկա:

Թուրքիայի ԶՈւ տանկ Սիլոփիում

Թուրքիայի ԶՈւ տանկ Սիլոփիում

Մասնավորապես նշվում է, որ դեկտեմբերի 15 լույս 16-ի գիշերը պայթյունի ձայներ են լսվել Ջիզրե և Սիլոփի նահանգներում: Թուրքական ուժայինները դեկտեմբերի 14-ից փորձում են փակել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների փորած խրամատները:

Դեկտեմբերի 14-ից սկսած թուրքական ոստիկանությունը և ժանդարմերիան շարունակում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ տեղակայել այդ գավառներում: Բախումները հիմնականում բնակելի վայրերում են:

Հավելենք, որ թուրք-քրդական ուժգին բախումներ են գրանցվել նաև Դիարբեքիր նահանգում, որտեղ ևս մի շարք շրջաններում փողոց դուրս գալու արգելք է սահմանված: Դեկտեմբերի 14-ին Դիարբեքիր քաղաքի բնակչությունը բողոքի ցույց էր սկսել` նահանգի Սուր գավառում փողոց դուրս գալու արգելք սահմանելու դեմ:

Թուրքական ոստիկանության հետ բախումներում սպանվել էր 2 մարդ, ևս 4-ը` վիրավորվել: Հաջորդ օրը թուրքական ոստիկանության հատուկջոկատայինների տեղափոխող զրահամեքենա էր պայթեցվել, ինչի արդյունքում սպանվել էր 3, վիրավորվել` ևս 3 ոստիկան:

2 responses to “Թուրքիայի զինուժը տանկեր է կենտրոնացնում երկրի հարավային քրդաբնակ շրջաններում

  1. Pingback: Թուրքական կողմը հայտնում է 3 օրում 55 քուրդ զինյալի սպանության մասին | Ռազմ.info

  2. Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 23-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *