Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 6 – 12 դեկտեմբեր, 2015

Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ է սպանվել, 2 զինծառայող էլ վիրավորվել է • Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի ևս 2 սպանված և 1 վիրավոր զինծառայող • 2016-ի հունվարի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի ձմեռային զորակոչը

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ադիլ Գուլիև

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ադիլ Գուլիև

• Դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն, ևս 2 զինծառայող վիրավորվել է:

• Դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում ենթասպան անզգուշությամբ հրազենով սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Ադիլ Գուլիևին (Adil Quliyev)։ Ադրբեջանական Meydan.TV հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում այս տեղեկության մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել էր, որ ադրբեջանական բանակում դեկտեմբերի 6-ին 2 զոհ է եղել, ևս 1 զինծառայողի ոտքն անդամահատել են։ Ադրբեջանի ՊՆ-ն միայն դեկտեմբերի 7-ին է հաստատել Գուլիևի սպանության փաստը, իսկ մյուսների մասին լռել է։

• Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2016-ի հունվարի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *