Ամերիկյան ԿՀՎ-ն նախազգուշացրել է Թուրքիայում ռուսների դեմ նախապատրաստվող ահաբեկչության մասին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Թուրքիային նախազգուշացրել է, որ երեք պաղեստինցի գրոհայիններ ահաբեկչություն են նախապատրաստում Թուրքիայում գտնվող ռուս զբոսաշրջիկների դեմ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր թուրք» պարբերականի կայքը:

Ռուսաստանյան զինված ուժերի՝ թուրք-սիրիական սահմանին մոտ՝ Սիրիայի տարածքում ընկած Սու-24 ինքնաթիռը անկման պահին

Ռուսաստանյան զինված ուժերի՝ թուրք-սիրիական սահմանին մոտ՝ Սիրիայի տարածքում ընկած Սու-24 ինքնաթիռը անկման պահին

Ամերիկյան կողմի նախազգուշացումից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը խստացրել է հսկողությունը երկրի բոլոր 81 նահանգներում:

Թուրքական լրատվամիջոցը փոխանցում է, որ ԿՀՎ-ի տեղեկություններով ահաբեկչությունը նախապատրաստող 3 պաղեստինցիները, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեկ անդամ մասնակցել են 2015-ի հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Սինայի թերակղզու մոտ ռուսաստանյան ուղևորատար ինքնաթիռի պայթեցմանը:

Նկատենք, որ նոյեմբերի 24-ին, Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Ռուսաստանի ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչի խոցումից հետո բավականին սրվել էին թուրք-ռուսաստանյան հարաբերությունները: Ռուսաստանն ու Թուրքիան իրենց քաղաքացիներին զգուշացրել էին, որ այդ երկրներում վերջիններս կարող են վտանգի տակ գտնվել:

Այսպիսով` չի կարելի բացառել հնարավոր ահաբեկչության նախապատրաստումը, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ լուրը տարածել է թուրքական լրատվամիջոց` հղում չանելով որևէ պաշտոնական աղբյուրի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *