Հս. Իրաքի քրդական ինքնավարությունը ՌԴ-ին խնդրում է Կասպից ծովից չռմբակոծել ԻՊ դիրքերը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը ՌԴ-ին խնդրել է Կասպից ծովից հրթիռներով Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին այլևս չհարվածել, քանի որ դրա հետևանքով դադարեցվել են Քրդական ինքնավարության Էդբիլ և Սուլեյման  քաղաքների օդանավակայանների աշխատանքները, ինչը տարածաշրջանում էլ ավելի է ծանրացնում արդեն իսկ ճգնաժամային տնտեսական վիճակը։

Դաղստան հրթիռային ռազմանավը

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նաև նշված է, որ այդ օդանավակայանների աշխատանքի դադարեցման համար կենտրոնական կառավարությունից (Բաղդադից-Ռազմինֆո) փոխհատուցում սպասելն անտեղի է։

Հատկանշական է, որ այս հայտարարությունը տարածվում է այն բանից հետո, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարը հանդիպում է Թուրքիայի ղեկավարությանը:

Իսկ օրեր առաջ էլ, երբ Ռուսաստանը հրապարակել էր Սիրիայից և Իրաքից Թուրքիա նավթ տեղափոխող բեռնատարների տեսանյութեր և նշել, որ դրանք ԻՊ-ի նավթը Թուրքիա տեղափոխող բեռնատարներն են, Իրաքյան Քրդստանի ղեկավարությունն այս անգամ էլ հայտարարեց, որ դրանք իր բեռնատարներն են եղել, և ոչ թե «Իսլամական պետությանը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին՝ օգտագործելով Սու-25 գրոհիչներ, Սու-24Մ, Սու-34 ռմբակոծիչներ`Սու-30ՍՄ կործանիչների աջակցությամբ։ Իսկ հոկտեմբերի 7-ից ՌԴ ԶՈւ-ն սկսել է Կասպյան նավատորմիղի նավերից թևավոր հրթիռներ արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, որոնք մինչև նշանակետին հասնելը անցնում են Իրանի և Իրաքի օդային սահմաններով՝ հատելով 1500 կմ հեռավորություն։ Մանրամասները կարող եք կարդալ Ռազմինֆոյի համապատասխան հոդվածում։

ՌԴ ԶՈւ հրթիռային հարվածները ԻՊ դիրեքրին Կսապից ծովից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *