Ռուսաստանը ձևավորում է Սու-34 ռմբակոծիչների նոր էսկադրլիա

ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի «Բալտիմոր» ավիաբազայի ռազմական օդաչուներն ու ինժեներատեխնիկական անձնակազմը ներկայումս պատրաստվում են Վորոնեժի «Բալտիմոր» աերոդրոմում ընդունել Սու-34 ռմբակոծիչները։ Նրանք արդեն վերապատրաստվել են Լիպեցկի ռազմաօդային ուժերի թռիչքային անձնակազմերի ուսուցման կենտրոնում ու չնայած այն հանգամանքին, որ նոր ինքնաթիռների ընդունումը նախատեսված էր 2012 թվականի աշնանը, Բալտիմորում արդեն սկսվել են Սու-34-երի երկրորդ էսկադրիլայի ստեղծման աշխատանքները։ Այդ մասին տեղեկացնում է armstrade.org կայքը։

2011 թվականին Վորոնեժի ավիաբազայում ստեղծվել էր Սու-34 ինքնաթիռների առաջին էսկադրիլան, որի կազմում 10 մեքենա կա:

Սու-34-ը Սու-27 կործանիչի հիմքի վրա ստեղծված նոր ռուսական ռմբակոծիչ է, որը պիտի փոխարինի արդեն հնացած Սու-24 ռմբակոծիչներին։ Ինքնաթիռը նախատեսված ցամաքային և ջրային, ինչպես նաև՝ օդային թիրախներ ոչնչացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *