[Լրացված] ՊԲ զինծառայող է զոհվել թշնամու դիպուկահարի կրակոցից. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է նաև տանկով

Հակառակորդի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ թշնամին առաջին անգամ տանկով արկակոծել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի արցախյան հատվածում թշնամին կրակել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, ինչպես նաև 60 մմ (101 արկ), 82 մմ (193 արկ), 120 մմ (35 արկ) ականանետերով, ԱԳՍ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերով: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Թշնամին կիրառել է նաև TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանք (17 արկ) և տանկ (5 արկ):

Պաշտպանության բանակը նաև հայտարարում է, որ հակառակորդի ապակայունացնող գործողությունները անպատիժ չեն մնալու և ստեղծված իրադրության հետևանքները լինելու են ծանր ու անդառնալի:

Լրացում.  Դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։ Հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

One response to “[Լրացված] ՊԲ զինծառայող է զոհվել թշնամու դիպուկահարի կրակոցից. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է նաև տանկով

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *