Թուրքական «Ասելսանը» գիշերային տեսանելիության սարքեր է վաճառելու անհայտ պատվիրատուին

Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը դեկտեմբերի 7-ին արտասահմանյան պատվիրատուի հետ ստորագրել է գիշերային տեսանելիության սարքերի մատակարարման 17 մլն ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտնում է թուրքական ընկերության կայքը։

«Ասելսան» ընկերության արտադրության գիշերային տեսանիելիության սարքեր

«Ասելսան» ընկերության արտադրության գիշերային տեսանիելիության սարքեր

Պայմանագրով նախատեսված տեխնիկայի մատակարարումը պետք է սկսվի 2016 թվականից, սակայն ընկերության տարածած հաղորդագրությունում այդպես էլ չի նշվում արտասահմանյան պատվիրատուի «ինքնությունը»։

Թուրքական ընկերությունը սովորաբար բացահայտում է իր պատվիրատուներին, սակայն այս անգամ, ըստ երևույթին, պատվիրատուի խնդրանքով գաղտնի է պահում տեղեկությունը, ինչը կասկածների տեղիք է տալիս։

Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը՝ «Ասելսանը»,  հիմնականում զբաղվում է օպտիկա-էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, ռումբերի կառավարման համակարգերի, ինչպես նաև այլ սարքավորումների արտադրությամբ ու վաճառքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *