Թուրքական զինուժում կտրուկ պակասել է ժամկետայինների թվաքանակը (աղյուսակ)

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը դեկտեմբերի 7-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 612,862 է, ինչը շուրջ 26,5 հազարով պակաս է նոյեմբերին հրապարակված ցուցանիշից (639,511): Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։

Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հատուկ գործողությունների ստորաբաժանում

Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հատուկ գործողությունների ստորաբաժանում

Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 358 է, որից 325-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Օգոստոսից ի վեր գեներալների թվաքանակը նվազել է միայն մեկով, իսկ օգոստոսին ավելացել էր 13-ով՝ կապված զինված ուժերի հրամանատարական կազմի փոփոխության և նոր գեներալների նշանակման հետ։

Սպաների ընդհանուր թիվը 39,721 է, որից 32,554-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6,499-ը՝ ժանդարմերիայում, 668-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թվաքանակը վերջին ամսվա ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 97,243 է, որից 70,183-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25,484-ը՝ ժանդարմերիայում, 1576-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը վերջին մեկ ամսվա ընթացքում ևս զգալի փոփոխություններ չի կրել։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22,043 է, պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 8054, որից 36-ը առափնյա անվտանգության ուժերում, իսկ 8018-ը՝ ցամաքային զորքերում։ Նախորդ ամսվա համեմատ՝ պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը նվազել է շուրջ 500-ով (եղել է 7480)։

Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 71,029 է, որից 47,969-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 22,394-ը՝ ժանդարմերիայում, 666-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքանակն ավելացել է շուրջ 250-ով։ Նկատելի է, որ չնայած զինված ուժերի ընդհանուր թվաքանակի նվազմանը` թեև ոչ այնքան մեծ թվաքանակով, սակայն ավելացել է պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը: Հավելենք, որ պրոֆեսիոնալ զինծառայողների ընդհանուր թվաքանակը 238.448 է, որը ԶՈւ ընդհանուր թվաքանաի շուրջ 42 %-ն է:

Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թվաքանակը 322,706 (նոյեմբերին ներկայացված տվյալներով` 350,695 ) է, որից 238,864  (255,574)-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 82,538 (93,377)-ը՝ ժանդարմերիայում, 1304 (1744)-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Նոյեմբերին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակն ընդհանուր առմամբ նվազել է 27,989-ով, հուլիսի համեմատ՝ շուրջ 40 հազարով, իսկ հունիսին հրապարակված ցուցանիշի համեմատ` շուրջ 68 հազարով։  Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի ԶՈւ ժամկետային զինծառայողների թվաքանակի նման կտրուկ նվազում, ըստ երևույթին, կապված է զորացրում-զորահավաքի հետ։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 51.708 է, որից 47.335-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.453-ը՝ ժանդարմերիայում, 920-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այս ցուցանիշներում շոշափելի փոփոխություններ չկան։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 612,862 (Նոյեմբերին ներկայացված տվյալներով` 639,551) է, որից 445,248-ը (460,176)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 162,443-ը (173,754)՝ ժանդարմերիայում, 5171-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

ԶՈւ ընդհանուր թվաքանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 26,689-ով։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակը նվազել է  շուրջ 15 հազարով, ժանդարմերիայում ՝շուրջ 11 հազարով։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զինուժի 42 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 40 տոկոսը, ժանդարմերիայում՝ 48 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 69 տոկոսը։

Զինվորական կոչում Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա Առափնյա անվտանգություն Ընդհանուր թվաքանակ
Գեներալ, ծովակալ 325 32 1 358
Սպաներ 32554 6499 668 39721
Ենթասպաներ 70183 25484 1576 97243
Պայմանագրային ժանդարմներ 22043 22043
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 47969 22394 666 71029
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 8018 36 8054
Պրոֆեսիոնալ անձնակազմ 159049 76452 2947 238448
Զորակոչված անձնակազմ 238864 82538 1304 322706
Քաղաքացիական կազմ 47335 3453 920 51708
Ընդհանուր թվաքանակ 445248 162443 5171 612862
Պայմանագրայինների թիվը՝ %-ով 40 48 69 42

One response to “Թուրքական զինուժում կտրուկ պակասել է ժամկետայինների թվաքանակը (աղյուսակ)

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 6 – 12 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *