Թուրք-քրդական բախումներում զոհվել և վիրավորել են տասնյակ ուժայիններ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է  PKK-ի 18 զինյալ: Այս մասին հայտնում է «Իհլաս Հաբեր» լրատվական գործակալությունը: Դիարբեքիրի նույն գավառում այսօր PKK-ի զինյալները կրակել են Ֆեթիհփաշա մզկիթում նամազ անող ոստիկանության հատուկջոկատայինների ուղղությամբ: Բախման արդյունքում մզկիթում կրակ է բռնկվել: Այս մասին հայտնում է «Անադոլուն»:

Թուրք-քրդական բախմանհետևանքով Դիրարբեքիրում մզկիթ է հրդեհվել: Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Թուրք-քրդական բախմանհետևանքով Դիրարբեքիրում մզկիթ է հրդեհվել: Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Գավառում ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին և 5-ին, զինյալների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով սպանվել էր մեկ ուժային, վիրավորվել՝ հինգը: Դեկտեմբերի 4-ին էլ  դարձյալ Սուր գավառում դեռևս անհայտ անձանց իրականացրած պայթյունի հետևանքով վիրավորվել էին երկու ուժային և երկու քաղաքացիական:

Դիարբեքիրում ուժայինները հատուկ գործողություն են սկսում PKK-ի զինյալների դեմ: Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դիարբեքիրում ուժայինները հատուկ գործողություն են սկսում PKK-ի զինյալների դեմ: Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով՝ Դիարբեքիրի Սուր, ինչպես նաև Հազրո և Լիջե գավառների մի շարք շրջաններում դեռևս անհայտ ժամկետներով պարետային ժամ է հայտարարվել:

Թուրք-քրդական բախումները չեն դադարում նաև երկրի մյուս հարավարեևլյան նահանգներում: Դեկտեմբերի 6-ին Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի զինյալները պայթուցիկ նյութերով հարձակվել են ոստիկանական զրահապատ մեքենայի վրա: Արդյունքում սպանվել է երկու քաղաքացիական, վիրավորվել՝ 6 ուժային, 5 քաղաքացիական: Այս մասին հայտնում է «Դողան» լրատվական կայքը:

Մարդինի Նուսայբին գավառում պարետային ժամ է հայտարարվել: Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության:

Մարդինի Նուսայբին գավառում պարետային ժամ է հայտարարվել: Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության:

Նույն օրը գավառում զինյալները հարձակվել են զինվորական զրահապատ մեքենայի վրա: Արդյունքում վիրավորվել է 6 զինծառայող և մեկ քաղաքացիական: Անվտանգության ուժերի գործողության արդյունքում հարձակումն իրականցրած զինյալներից երկուսը սպանվել են: Գավառում դեռևս անհայտ ժամկետով պարետային ժամ է հայտարարվել:

Բախումներ են եղել նաև Շըրնաքի Ջիզրե գավառում: Դեկտեմբերի 5-ին երկու թուրք զինծառայող զոհվել են և երկուսը վիրավորվել են  PKK-ի զինյալների հրազենային հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Դողանը:

Իսկ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի ղեկավարությունը հայտարարել է անվտանգության ուժերը 255 «քյոյ քորուջու»-ներով (գյուղական պահապաններ) համալրելու մասին։

Հավելենք, որ քորուջուների համակարգը ներդրվել է Թուրքիայի կառավարության կողմից՝ երկրի արևելյան նահանգների գյուղերը PKK-ի զինյալների հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Քորուջուները հիմնականում ազգությամբ քուրդ քաղաքացիներն են, ովքեր զենք և աշխատավարձ են ստանում պետության կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *