[Լրացված] Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի ևս 2 սպանված և 1 վիրավոր զինծառայող

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում ենթասպան անզգուշությամբ հրազենով սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Գուլիև Ադիլ Աղաբաբա օղլուին (Quliyev Adil Ağababa oğlu)։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ադիլ Գուլիև

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ադիլ Գուլիև

Այս մասին տեղեկացանաք ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում հրապարկված գրառումից։ Օգտատերերից մեկը գրառման տակ գրել է, ադրբեջանական բանակում երեկ 2 զոհ է եղել, ևս 1 զինծառայողի ոտքն անդամահատել են՝ հավելելով, որ սպանվածներից մեկը նորապսակ էր։ Այս վերջին տեղեկությունները, սակայն, դեռ ոչ մի այլ աղբյուր չի հաստատել։

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը դեկտեմբերի 7-ի ժամը 11։04-ի դրությամբ դեկտեմբերի 4-ից չի թարմացրել իր պաշտոնական կայքը և վերջին օրերին այդ երկրի զինված ուժերում գրանցված կորուստները պաշտնապես չեն հայտարարվում։

Հիշեցենեք, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, հայկական գնդակից սպանվել էր Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել էին:

Լրացում.

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 2-ի սահմաններում, հաստատել է Ադիլ Գուլիևի մահվան փաստը՝ հավելելով, որ վերջինիս սպանողը Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ահմեդով Ջեյհուն Ֆեխրեդդին օղլուն (Əhmədov Ceyhun Fəxrəddin oğlu) է։

2 responses to “[Լրացված] Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի ևս 2 սպանված և 1 վիրավոր զինծառայող

  1. Pingback: Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *