ՊԲ զինծառայող է վիրավորվել

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, հակառակորդի հրետակոծման հետևանքով ականի պայթյունից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը շուրջ 180 անգամ փոխհրաձգություն է հրահրել՝ 60 մմ (69 արկ), 82 մմ (229 արկ), 120 մմ (40 արկ) ականանետներից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ԱԳՍ-17  (142 արկ)   և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետներից ու TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայանից (24 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:

One response to “ՊԲ զինծառայող է վիրավորվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *