Դեկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիին և ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քլարկ Փրայսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:
Նատաշա Ֆրանչեսկին շնորհակալություն հայտնելով Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում իրականացվող խաղաղության և կայունության պահպանման գործողություններին ՀՀ շարունակական աջակցության համար` նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է, և ԱՄՆ կողմը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոն և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info