Սպառազինությունների ներմուծման ծավալներով Թուրքիան 2008-2010 թվականներին զբաղեցրել է 10-րդ տեղը: Հաջորդ չորս տարիներին(2012-2015) Թուրքիան բարելավել է դիրքերը, և այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը:Այդ ամենի հետ մեկտեղ՝ ԱՄՆ-ը պահպանում է առաջատարի իր դերը Թուրքիայի սպառազինությունների շուկայում:
ՑԱՄՏՕ-ի(Զենքի համաշխարհային առևտրի վերլուծությունների կենտրոն) տվյալներով՝ 2008-2011թթ. դեպի Թուրքիա զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտահանման ծավալների արժեքով, առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ը: Այդ շրջանում ԱՄՆ-ից Թուրքիա կատարված զինամթերքի և ռազմական տեխնիկայի փաստացի արտահանման արժեքը ՑԱՄՏՕ-ն գնահատել է 2,888 մլրդ դոլար, ինչը կազմում է Թուրքիային մատակարավող զինամթերքի ընդհանուր ծավալի(6,11մլրդ դոլար) 47,26 տոկոսը:
Թուրքիա արտահանվող սպառազինությունների ծավալներով երկրորդ տեղը 2008-2011 թվականներին զբաղեցրել է Գերմանիան(747 մրն դոլար), երրորդ տեղը՝ Իսրայելը(733 մլն դոլար):
2008-2011 թվականներին Թուրքիային ռազմական արտադրանք մատակարարող երկրների հնգյակի մեջ են նաև Հարավային Կորեան(633 մլն դոլար, 4-րդ տեղ) և Ֆրանսիան(453 մլն դոլար, 5-րդ տեղ): Ընդհանուր առմամբ՝ այդ տարիներին Թուրքիան ռազմական արտադրանք է ներմուծել 10 երկրներից:
Ըստ կանխատեսումների՝ 2012-2015 թվականներին Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման ծավալներով առաջին տեղում կլինի ԱՄՆ-ը՝ 5,334 մլրդ դոլար, ինչը,ըստ նախատեսվածի, կազմում է 2012-2015 թվականներին Թուրքիային մատակարարվող ռազմական ողջ արտադրանքի(11,246 մլդր դոլար)՝ ծավալի 47,4 տոկոսը:
2012-2015 թվականներին Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարման ծավալներով երկրորդ տեղում կլինի Իտալիան(1,194 մլրդ դոլար), երրորդ տեղում՝ Ֆրանսիան(640 մլն դոլար):
2012-2015 թվականներին Թուրքիային զինամթերք և ռազմական տեխնիկա մատակարարող երկրների հնգյակի մեջ կլինեն Հարավային Կորեան(587 մլդ դոլար, 4-րդ տեղ) և Գերմանիան(483 մլն դոլար, 5-րդ տեղ):
Ներկա դրությամբ՝ 2012-2015 թվականներին Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարկան պայմանագիր է կնքել 6 երկիր:
Մրցութային պայմաններով, որի արդյունքները առայժմ ամփոփված չեն, նախատեսվում է 2012-2015 թվականներին Թուրքիային 2,725 մլրդ դոլարի ռազմական արտադրանք տրամադրել:
Երկարաժամկետ ծրագրերից ներառված է միայն մատակարարումների այն ծավալը, որը նախատեսվում է իրականացնել մինչև 2015 թվականը ներառյալ:
-
Լրահոս
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից
- Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում
- Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող
- Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն
- Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները
- Արցախի գրավյալ տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները
- Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության անօդաչու ուղղաթիռը
- Turkey’s participation in the war Part 2: UAVs
- Թուրքիայում փորձարկել են «Սունգուր» դյուրակիր ՀՕՊ միջոցը