ՌԴ նախագահի` ռազմատեխնիկական համագործակգության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է Իրանին փոխանցել Ս-300 զենթիահրթիռային համակարգեր: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Պայմանագիրն ընթացքի մեջ է, սկսվում է »,— նշել է Կոժինը:
Այս հայտարարությունից հետո հնչած ճշտող հարցին` (ամենայն հավանականությամբ հարցրել են՝ սկսվո՞ւմ է, թե՞ սկսվել է — Ռազմինֆո) ՌԴ նախագահի` ռազմատեխնիկական համագործակգության հարցերով օգնականը պատասխանել է, որ եթե պայմանագիրն ուժի մեջ է, ուրեմն՝ սկսել է:
Հիշեցնենք, որ Կոժինը նույն հարցի վերաբերյալ նոյեմբրի 27-ին հայտարարել էր, որ ռուսաստանյան կողմը ֆիզիկապես չի կարող 2015 թվականին ավարտել զենթիահրթիռային համակարգերի մատակարարումները: Իսկ Ռուսաստանում Իրանի դեսպան Մեխիդ Սանայը նույն ժամանակ նշել էր, որ Իրանին Ս-300 համակագերի մատակարարումը սկսվել է համաձայն նոր գործարքի, որի մասին հայտնի էր դարձել նոյեմբերի առաջին կեսին:
Հավելենք նաև, որ ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկի աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պայմանագրի արժեքը մոտ 1 մլդր ամերիկյան դոլար է, իսկ սպառազինության մատակարարումները կատարվելու են մինչև 2017 թվականը: