[Լրացված] Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ կորուստ ունի

Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի՝ մահացած ևս մեկ զինծառայողի մասին։ Ըստ տեղեկությունների՝ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Նովրուզով Ֆարիզ Էլլաբաս օղլուն (Novruzov Fariz Əllabbas oğlu) մահացել է առաջնագծում կրակոցներից:

Ենթասպա Ֆարիզ Նովրուզովի հուղարկավորությունը

Ենթասպա Ֆարիզ Նովրուզովի հուղարկավորությունը

Ընդ որում, զինծառայողի մահվան մասին չեն հայտնել ո´չ այդ երկրի ՊՆ-ն , ո´չ էլ ադրբեջանական լրատվամիջոցները։

Հավելենք, որ 2015-ին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած 82-րդ մահվան դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

[Լրացում] Ենթասպայի մահվան լուրն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին:

One response to “[Լրացված] Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ կորուստ ունի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *