Իրադրությունը Սիրիայում, 21 օգոստոսի

Բրիտանական «Գարդիան» թերթի թղթակից Մարտին Չուլովը Հալեպից տեղեկացնում է, որ ռազմաճակատում տեսել է օտարերկրա ջիհադիստների՝ Ալժիրից, Սենգալից, Սաուդյան Արաբիայից և Պակիստանից: Ըստ Չոլովի հաշվարկների, ծայրահեղականների թիվը կազմում է 30-ի, բայց շատ ավելիներ արդեն անցել են Թուրքիայի սահմանից:

***

Ռոյթերսը հայտնում է, որ Հալեպում՝ զինվորների և ապստամբների բախման ժամանակ զոհվել է Japan Press գործակալության լրագրող Միկա Յամամոտոն (45): Ըստ Յամամոտոյի հետ ճանապարհորդող Կազուտակա Սաթոի, նրանք կցված էին ապստամբ «Սիրիայի Ազատ Բանակի» խմբի հետ և գտնվում էին Հալեպի Սուլեիմանիյա շրջանում երբ նրանց մոտեցել է քողարկիչ համազգեստ հագած մարդկանց մի խումբ և 20-30 մետրից անկանոն կրակ բացել: Գնդակը դիպչել է Յամամոտոյի վզին, ինչի պատճառով էլ նա որոշ ժամանակ անց մահացել է հիվանդանոցում:

Յամամոտոն Ճապոնիայիում հայտնի էր որպես թեժ կետեր լուսաբանող լրագրող, վերջին 15 տարիներին նա լուսաբանել է իրադարձություններն Աֆղանստանում, Իրաքում, Ուգանդայում: 2003 թ. նա ստացել է Vaughn-Uyeda Memorial մրցանակը, որով ճապոնացի լրագրողները պարգևատրվում են միջազգային հարաբերություններում ներդրում կատարելու համար:

Բացի այդ ԱՄՆ-ից հայտնում են, որ անհայտ կորել են ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Ալհուռա գործակալության երկու լրագրող՝ Բաշար Ֆահմին և օպերատոր Քունեյթ Ունալը։ Նրանք հաղորդում էին Հալեպից: Ապստամբ «Ազատ Սիրիայի Բանակը» Յութուբում տեղադրված տեսանյությում հայտնել է, որ լրագրողները ձեռբակալվել են Սիրիայի զինվորների կողմից: Ըստ որոշ տվյալների Ֆահմին և Ունալը ճանապարհորդում էին Յամամոտոյի հետ:

***

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սիրիային զգուշացրել է, որ ԱՄՆ համար քիմիական զենքի օգտագործումը կամ դրա լայնածավալ տեղափոխումը կդառնա «կարմիր գիծ»: Նրա խոսքերով քիմիական զենքի հարցը ոչ միայն ամերիկացիներին է մտահոգում, այլև իրենց դաշնակիցներին, այդ թվում և Իսրաելին: ԱՄՆ նախագան անընդունելի է համարում այն իրավիճակը, երբ քիմիական և կենսաբանական զենքը հայտնվում է «սխալ մարդկանց ձեռքերում»:

Օբաման հայտնել է, որ մինչ այսօր իր երկիրը 82 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է տրամադրել փախստականերին և շարունակելու է լրացուցիչ գումար հատկացնել, քանի որ չի ցանկանում, որ փախստակաները ապակայունացնեն վիճակը Սիրիայի հարևան երկրներում:

Հիշեցնենք, որ Սիրիան մի քանի անգամ հայտարարել է, որ միայն արտաքին ագրեսիայի դեպքում է, որ չի բացառում քիմիական զենքի օգտագործումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *