Թուրքական «Ասելսանը» ակտիվ պաշտպանության համակարգ է մատակարարելու «Ալթայ» տանկերի համար

Նոյեմբերի 30-ին թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերություն և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը ստորագրել են «Ալթայ» տանկի համար զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության AKKOR համակարգի արտադրման և մատակարարման մասին պայմանագիր։ Այս մասին հայտնում են «Ասելսան» ընկերության կայքում։

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկ

Համաձայն ամերիկյան Defence News լրատվակայքի՝ պայմանագրի արժեքը 54 մլն ամերիկյան դոլար է։

Թեև AKKOR համակարգը հիմնական նախատեսված է թուրքական «Ալթայ» տանկերի համար, սակայն այն կարող է տեղադրվել նաև տարբեր տեսակի զրահամեքենաների վրա:

«Ասելսան» ընկերությունը ակտիվ պաշտպանության AKKOR համակարգը մշակում է 2008-ից։ Ակտիվ պաշտպանության համակարգը զրահատեխնիկայի ուղղությամբ թռչող հակատանկային կառավարվող հրթիռները ոչնչացնում է՝ դրանց ուղղությամբ արձակելով սեփական հրթիռը: Երկու հրթիռների պայթյունի պատճառով առաջացած հարվածային ալիքն, ինչպես նաև բեկորները լուրջ վիրավորման պատճառ կարող են դառնալ մոտակայքում գտնվող հետևակայինների համար:

Ավելացնենք, որ թուրքական «Ալթայ» հիմնական մարտական տանկը նախագծել է թուրքական «Օթոքար» ընկերությունը՝ Թուրքիայի զինված ուժերի պատվերով։ Այն անվանվել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի անունով։

Առաջին թուրքական տանկի հիմքը հարավկորեական K2 Black Panther տանկն է՝ իր տեխնոլոգիաներով ու լուծումներով։ Տանկի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է՝ շնորհիվ 1800 կվ շարժիչի (առաջին երկու խմբաքանակը ունենալու է 1500 կվ շարժիչ)։ Տանկը կշռում է 65 տոննա, երկարությունը 7.5 մետր է, լայնությունը՝ 3.6 մ, բարձրությունը՝ 2.4 մ:

One response to “Թուրքական «Ասելսանը» ակտիվ պաշտպանության համակարգ է մատակարարելու «Ալթայ» տանկերի համար

  1. Pingback: Ռուսաստանում Տ-72 / Տ-90 տանկերի ակտիվ պաշտպանության համակարգ է փորձարկվում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *