Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի հարավարևելյան շրջաններում անցկացրել են զորավարժություն, որի ժամանակ մարզել են հավանական հակառակորդի թևավոր հրթիռներից պաշտպանությունը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
ՀՕՊ ստորաբաժանումները Իրանի բանակի հետախուզության հրամանատարական կենտրոնից ստացած տեղեկությունների հիման վրա խզել են պայմանական հակառակորդի թևավոր հրթիռների կապը և չեզոքացրել դրանք:
Վարժանքին հետևել է Իրանի բանակի հակաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Իսմայիլին, ով զորավարժությունից հետո հայտարարել է, որ իրենք պիտի այնքան մարզեն ստորաբաժանումները, որ հասնեն երկրի օդային սահմանների 100 տոկոսանոց պաշտպանվածության:
Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info