Նախարար Օհանյանը հանձնարարել է շարունակել զգոնություն ցուցաբերել առաջնագծում

Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2015 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված ռազմավարական բնույթի միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությունը

Ընդգծելով, որ անցնող մեկ ամսվա ընթացքում շփման գծում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:

Այս առնչությամբ պաշտպանության նախարարի կողմից առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են մի շարք ցուցումներ:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է նաև տարեսկզբից մինչ օրս բանակում արձանագրված ձեռքբերումների ու դրական առաջընթացի մասին:

Սեյրան Օհանյանը նկատել է, որ հաշվետու ժամանահատվածում ևս պատշաճ կերպով կատարվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված ծրագրերը, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման և արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հատուկ ուշադրություն է դարձվել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների պլանավորմանը և անցկացմանը:

Դրանցից առավել ուշագրավ են բարձր մակարդակով անցկացված հրամանատարաշտաբային և մարտական հրաձգությամբ զորավարժությունները, հանկարծակի ստուգումները, որոնց արդյունքները ևս մեկ անգամ հավաստել են, որ հայկական զինված ուժերը ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *