Այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Իսմայիլով Էլշան Այդըն օղլուն (İsmayılov Elşən Aydın oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր նաև իրենց կողմի մեկ վիրավորի մասին: Այս անգամ ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել էր, որ վիրավորումը եղել է հայկական կողմի կրակոցից:
Հավելենք, որ 2015-ին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած 80-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info