Քուրդ իրավաբանի սպանությունից հետո Դիարբեքիրում իրավիճակը լարված է. կան զոհեր և վիրավորներ

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում PKK-ի զինյալների և անվատանգության ուժերի միջև բախման արդյունքում սպանվել է մեկ զինյալ և վիրավորվել՝ երեք ոստիկան: Այս մասին հայտնում է Դողանը: Քաղաքում իրավիճակը կտրուկ սրվեց նոյեմբերի 28-ին, երբ անհայտ անձինք սպանեցին քաղաքի փաստաբանների պալատի ղեկավար, ազգությամբ քուրդ Թարիհ Էլչիին:

Դիարբեքիոււմ բախումներ անհայտ անձանց և ոստիկանական ուժերի միջև: Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դիարբեքիրում բախումներ անհայտ անձանց և ոստիկանական ուժերի միջև: Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Վերջինիս սպանությունից հետո Դիարբեքիրում բախում է եղել անհայտ զինյալների և ոստիկանական ուժերի միջև, ինչի հետևանքով սպանվել է երկու ոստիկան, վիրավորվել է ևս մեկը և երկու լրագրող : Քաղաքում դեռևս անհայտ տևողությամբ պարետային ժամ է հայտարարվել:

Թուրքիայի հարավ-արևելքում բախումները շարունակվել են նաև դրանից հետ: Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք գավառում PKK-ի զինյալները նռնականետերով հարձակվել են զինվորական զրահապատ մեքենայի վրա: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Հարձակման արդյունքում սպանվել է մեկ թուրք զինծառայող, ևս մեկը՝ վիրավորվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության ուժերի և զինյալների միջև եղած բախման ընթացքում վնասվել են հարակից տներից մեկի պատերը: Նշենք, որ գավառում նոյեմբերի 25-ից պարետային ժամ է հայտարարվել:

Երեկ էլ՝ նոյեմբրի 29-ին, Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում մեկ քաղաքացիական է սպանվել, ևս երեքը վիրավորվել են PKK-ի զինյալների և անվտանգության ուժերի միջև բախման արդյունքում: Այս մասին հայտնում է Դողան լրատվական գործակալությունը: Վերջինիս փոխանցմամբ՝ զինյալները նռնականետերով հարձակվել են նաև ուսուցիչների համար նախատեսված հանրակացարանի շենքի վրա:

One response to “Քուրդ իրավաբանի սպանությունից հետո Դիարբեքիրում իրավիճակը լարված է. կան զոհեր և վիրավորներ

  1. Pingback: Թուրք-քրդական բախումներ PKK-ի 9 զինյալ է սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *