Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության՝ այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայկական գնդակից ձախ ձեռքից «թեթև վիրավորվել է» պայմանագրային զինծառայող Նասիբով Բահրուզ Սահիբ օղլուն (Nəsibov Bəhruz Sahib oğlu)։ Նրան հոսպիտալացրել են, կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության այսօրվա՝ նոյեմբերի 30-ի հաղորդագրության համաձայն, հանգստյան օրերին հայ-ադրբեջանական շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը շուրջ 115 անգամ փոխհրաձգություն է հրահրել՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ԱԳՍ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց:
Pingback: Ադրբեջանցի զինծառայող է սպանվել հայկական գնդակից | Ռազմ.info