Ռազմաօդային ուժերի զորավարժություն Ադրբեջանում՝ «ՕՍԱ» ԶՀՀ կիրառմամբ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերն և հակաօդային պաշտպանության միջոցները զորավարժության շրջանակներում հանկարծակի «տագնապ» ազդանշանով  բերվել են մարտական պատրաստության: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

Հնարավորինս մարտական իրավիճակին նմանեցված պայմաններում ստուգվել է մասնակից զինծառայողների մարտունակությունը, գործնական հմտություններն ու մարտական տեխնիկա կիրառելու կարողությունները:

ԶՈւ հակաօդային պաշտպանության ուսումնական կենտրոնում մարտական առաջադրանքի կատարման համար կիրառվել է հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» (ռուս.՝ ЗРК ОСА) զենիթահրթիռային համալիր:

Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ զորավարժության մարտական առաջադրանքները կատարվել են հաջողությամբ:

One response to “Ռազմաօդային ուժերի զորավարժություն Ադրբեջանում՝ «ՕՍԱ» ԶՀՀ կիրառմամբ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *