Ղրղըզ սահմանապահը հինգ մարդու է սպանել և փախուստի դիմել

Երկուշաբթի Ղազախստանին սահմանակից ղրղըզական Կարակոլիի՝ «Էչկիլի-Թաշ» սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալի շարքային զինծառայողը գնդակահարել է դիրքապետին, ավագ հրաձիգին, պայմանագրային զինծառայողին ու իր կնոջը, ենթասպային և դիրքապետի Նիվա մակնիշի ավտոմեքենան ու զենքը վերցնելով՝ փախուստի դիմել:
Այդ մասին հայտնում է ԱԿԻ-պրես լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղրղըզստանի Իսսիկ-Կուլի մարզի ՆԳ վարչության աղբյուրը:
Նշենք, որ մայիսի վերջին նմանատիպ դեպք է տեղի ունեցել Ղազախստանի Արկանկերգեն սահմանապահ դիրքում, որտեղ հայտնաբերվել են 14 սահմանապահների և մի որսորդի դիակները:
Իրավապահ մարմինների պնդմամբ՝ ծառայակիցների սպանությունն իր վրա է վերցրել միակ ողջ մնացած զինծառայող 19-ամյա Վլադիսլավ Չելախը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *