Ստորագրվել է Հայաստանի և Լիբանանի զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թ. պլանը

Նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանում է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Այվազյանին ընդունել են Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան անձինք: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Լիբանանում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Լիբանանում

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիբանանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է երկու երկրների զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Լիբանանի ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներ:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Լիբանանում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Լիբանանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *