Հայաստանի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ռազմական բժիշկները նոյեմբերի 26-ին Գյումրիում երկօրյա մարտավարա-մասնագիտական վարժանքներ են սկսել ու իրականացնում են հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդութան պայմանական աղբյուրը տեղայնացնելու և ոչնչացնելու աշխատանքներ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մամուլի ծառայությունը:
Զորավարժությանը, որն անցակցվում է ՀՌՇ «Պետական սանիտարա-համաճարակային վերահսկողության 1002-րդ կենտորի» ղեկավար, բժշկական ծառայությունների փոխգնդապետ Գեորգի Գոնչարովի գլխավորությամբ, մասնակցում է շուրջ 100 զինծառայող և քաղաքացիական:
Վարժանքների ընթացքում բժիշկներն իրականացնում են հատուկ վտանգավոր վարակով պայմանական հիվանդների փոխադրում, հոսպիտալացում, բժշկական ստուգում և բուժօգնություն:
Գոնչարովը նշել է, որ այս վարժանքները մասնակից բժիշկ զինծառայողների համար հնարավորություն են սեփական գիտելիքներն ամրապնդելու և խորացնելու համար, ինչպես նաև ցանկացած պահի համապատասխան հիվանդներին մեկուսացնելու ու անհրաժեշտ օգնություն ցույց տալուն պատրաստ լինելու համար: