Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) նոր հրապարակած զեկույցից հայտնի է դառնում, որ Հայաստանը 2012 թ. «Միլան» (Milan) հակատանկային հրթիռային համակարգերը գնել է Հունաստանից: Ըստ կենտրոնի՝ ֆրանս-գերմանական արտադրության համակարգերը մատակարարվել են 2013 թվականին:
Կենտրոնի զեկույցում չի նշվում, թե քանի միավոր համակարգից է բաղկացած եղել Հունաստանից ստացած խմբաքանակը և որքան է դրանց համար վճարել Հայաստանը:
Նշենք, որ հակատանկային «Միլան» համակարգն աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ. շուրջ 50000 մարտական և ուսումնական արձակումներից թիրախի խոցմամբ են ավարտվել ավելի քան 92%-ը։

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասերից մեկը
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում «Միլան» հակատանկային համակարգի առկայության մասին Razm.info-ն տեղեկացրել էր դեռևս 2013 թվականին, երբ այդ համակարգը ցուցադրվեց պաշտպանության նախարարությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ։ Այդ լուրը բավականին մեծ աղմուկ առաջացրեց Ադրբեջանում և, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքուն բողոք հայտնեց Ֆրանսիային և Գերմանիային։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայաստանն արդիականացնում է իր Ս-125 զենիթահրթիռային համակարգերը | Ռազմ.info