«Էրեբունի» ավիաբազայի ռուսաստանցի օդաչուները գիշերային թռիչքներ են անում Ռոստովի շրջանում

Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի օդաչուները գիշերային թռիչքներ են իրականացնում Ռուսաստանի Ռոստովի շրջանում։ Մի-8 և Մի-24 ուղղաթիռների օդաչուներչը թռիչքներ են իրականացնում գիշերային պայմաններում՝ 22։00-04։00։Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ ԶՈւ Մի-8Ս ուղղաթիռ։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ՌԴ ԶՈւ Մի-8Ս ուղղաթիռ։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքների ընթացքում օդաչուները հմտանում են բարդ օդերևութաբանական պայմաններում օդ բարձրանալու և վայրէջք կատարելու գործողություններում, ինչպես նաև պայմանական թիրախները ճշգրիտ խոցելու և ցածր բարձրության պայմաններում մարտական մանևրներ անելու գործում։

Ուղղաթիռների օդաչուները նաև թռչելու են նախապես տրված երթուղով, որի ժամանակ պայմանական վիրավոր զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքներ են անելու։

Հավելենք, որ վերջերս ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ավիաբազայի ուղղաթիռների օդաչուները սկսել են թռիչքներ իրականացնել Հյուսիսային Կովկասում՝ Կաբարդիո-Բալկարիայի լեռներում։ Օդաչուների հիմնական առաջադրանքն էր կատարելագործել Մի-8-ՄՏՎ, Մի-8ԱՄՏՇ և Մի-24 ուղղաթիռներով լեռնային հատվածներում թռիչքներ անելու հմտությունները։

Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է, որը ՀՀ-ում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

One response to “«Էրեբունի» ավիաբազայի ռուսաստանցի օդաչուները գիշերային թռիչքներ են անում Ռոստովի շրջանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *