ՌԴ նավերը մասնակցում են զորավարժություններին Բալթիկ ծովում

Ռուսաստանի Բալթյան նավատորմի, ԱԾ(Անվտանգության ծառայություն) սահմանապահ ծառայության և ԱԻՆ նավերը Բալթիկ ծովում մասնակցում են միջազգային փրկարարական զորավարժություններին: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ Բալթյան նավատորմի մամլո ծառայության ներկայացուցիչ՝ երրորդ աստիճանի կապիտան Անդրեյ Բեսպալին:
Նրա խոսքերով՝ զորավարժություններին մասնակցում են Լիտվայի, Լեհաստանի և Ռուսաստանի փրկարարական ուժերը:
«Զորավարժություններին մասնակցող ուժերը Բալթիկ ծովում փրկարարական միջոցառումներ են իրականացնում պայմանականորեն աղետի մեջ հայտնված նավի 60 ուղևորներին և անձնկազմին փրկելու ուղղությամբ»,- ասել է Անդրեյ Բեսպալին:
Բալթյան նավատորմի նավերից բացի զորավարժություններին մասնակցում են նաև ՌԴ ԱԾ Կալինինգրադի տարածաշրջանային սահմանապահ վարչության, Կալինինգրադի ծովային փրկարարական-կոորդինացիոն կենտրոնի, մաքսային և ԱԻՆ տարածաշրջանային վարչությունների հատուկ նավերը: Լեհական կողմը զորավարժություններին մասնակացում է որոնողական և փրկարարական ծառայության երկու փրկարար նավերով, Լիտվան՝ փրկարար նավով:
ՌԴ ԲՆ ներկայացուցիչը նշել է, որ 2000 թվականից սկսած՝ նման զորավարժություններ անցկացվում են ամեն տարի՝ նպատակ ունենալով զարգացնել փոխգործակցությունը առափնյա պետությունների փրկարար ծառայությունների միջև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *