Իրանում զորավարժություն են անցկացրել բանակի և «Բասիջի» ստորաբաժանումները • Իրանում ահաբեկչական խումբ է բացահայտվել • Իրանի դեսպանին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը
• Շաբաթվա ընթացքում Իրանում անցկացվել է երկու զորավարժություն։ Նոյեմբերի 17-ին Իրանի բանակի ցամաքային զորքերի ստորաբաժանումները երկրի հյուսիսարևելյան շրջաններում անցկացրել են «Մուհամեդ Մարգարե 3» զորավարժությունը: Զորավարժության ժամանակ մասնակից ստորաբաժանումները կիրառել են նաև տեղական արտադրության «Մոհաջեր-2» և «Յասիր» անօդաչու թռչող սարքեր:
Նոյեմբերի 19-20-ին էլ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջի» («Կամավորական») ստորաբաժանումները երկօրյա զորավարժություն են անցկացրել երկրի կենտրոնական շրջաններում՝ Ղոմ քաղաքում (Թեհրանի մոտ):
• Նոյեմբերի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները երկրի՝ Իրաքին սահմանակից Քերմանշահ նահանգի սահմանային տարածքներում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման անդամների։
• Նոյեմբերի 16-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսյուն Փաքայը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին, ում հետ քննարկվել է մասնավորապես Կասպից ծովում երկու երկրների ռազմածովային ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններին և ռազմանավերի՝ փոխադարձ բարեկամական այցելություններին վերաբերող հարցեր։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info