ԱՄՆ-ն և Թուրքիան կամրացնեն թուրք-սիրիական սահմանը • Թուրքիան հարվածել է Սիրիայի քրդերի դիրքերին • Ստամբուլում և Իզմիրում միջազգային զորավարժություն է անցացվելու • Թուրքիան դադարեցրել է հեռահար ՀՕՊ համակարգի գնման մրցույթը և մտադիր է արտադրել սեփական համակարգ
• ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համատեղ գործողություն է սկսում Թուրքիայի հետ սիրիական սահմանը անվտանգ դարձնելու ուղղությամբ, որպեսզի դրանով փակի «Իսլամական պետություն» խմբավորման մատակարարման ուղիներից մեկը։
• Նոյեմբերի 17 Թուրքիայի ԶՈւ-ն հրետանիով և հրազենով կրակել է Սիրիայի քրդերի վերահսկողության ներքո գտնվող Թել Աբյադ քաղաքի դիրքերի վրա։
• Նոյեմբերի 18-ից 26-ը Թուրքիայում ԶՈւ 1-ին բանակի 3-րդ կորպուսի հրամանատարությունը անցկացնելու է «Եվրասիական աստղ-2015» զորավարժությունը։ Վարժանքներն անցկացվելու են Ստամբուլ և Իզմիր քաղաքներում։ Զորավարժությանը մասնակցելու է նաև «Հարավարևելյան եվրոպական բրիգադը» (SEEBRIG)։
• Թուրքիան որոշել է դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները Չինաստանը ներկայացնող ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։
Նոյեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի սեփական արտադրություն է սկսելու:
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info