Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 15–21 նոյեմբերի, 2015

Վրաստանի ԿԱ պետանվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի նիստ • Վրաստանի հետախույզները զորավարժություն են անցկացրել • Վրաստանցի զինծառայողները վարժանք են անցկացրել Աֆղանստանում • Վրաստանի «Կրծանիսի» ուսումնական կենտրոնում նոր պետ է նշանակվել

Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման հետևակային 5-րդ բրիգադի հետախուզական վաշտի հետախուզական դասակի զինծառայողները թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենաների կիրառմամբ վարժանք անելիս

Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման հետևակային 5-րդ բրիգադի հետախուզական վաշտի հետախուզական դասակի զինծառայողները թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենաների կիրառմամբ վարժանք անելիս

• Նոյեմբերի 18-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրավիրել է կառավարությանն առընթեր պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են երկրի անվտանգությանն ուղղված հարցեր։

• Նոյեմբերի 18-ին Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման հետևակային 5-րդ բրիգադի հետախուզական վաշտի հետախուզական դասակի զինծառայողները Գորիի զորավարժարանում անցկացրել են «Կայծ-2015» զորավարժությունը, որը նվիրված էր Վրաստանի ռազմական հետախուզության 24-ամյակին։

• Նոյեմբերի 16-ին Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում անցկացված զորավարժությանը մասնակցել են Վրաստանի ԶՈւ զինծառայողները, ովքեր առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։ Զինծառայողները վարժանքների ընթացքում անցկացրել են առաջին բուժօգնության ցուցաբերման, տարհանման, արագ արձագանքման, մարտական կրակի կիրառման գործողություններ։

Վրաստանցի զինծառայողները վարժանքի սցենարի համաձայն տարհանում են արել

Վրաստանցի զինծառայողները վարժանքի սցենարի համաձայն տարհանում են արել

• Նոյեմբերի 19-ին Վրաստանի՝ Գորիում տեղակայված Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալի նոր պետ է նշանակվել կապիտան Գեորգի Մաիսուրաձեն։ Նոյեմբերի 17-ին էլ Վրաստանի ազգային «Կրծանիսի» ուսումնական կենտրոնի նոր ղեկավար է նշանակվել գնդապետ Գրիգոլ Չելիձեին, ով մինչ այդ եղել է Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման հրամանատարը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *