Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15–21 նոյեմբերի, 2015

Չհայտարարված զոհ Ադրբեջանի բանակում • Ադրբեջան է այցելել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը • Իրանի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին • Ադրբեջանում կալանավորվել է ազգային անվտանգության ևս մեկ գեներալ

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետ Գուլիևին։

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետ Գուլիևին։

• Նոյեմբերի 12-ին մահացել է զինված ուժերի ժամկետային զինծառայող, 21-ամյա Նուրլան Քերիմովը (Kərimov Nurlan): Վերջինի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Ընդ որում՝ զինծառայողի մահվան մասին չեն հայտնել ո´չ երկրի պաշտպանության նախարարությունը, ո´չ էլ ադրբեջանական լրատվամիջոցները։

• Նոյեմբերի 16-19-ը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Զալիհ Զեքի Չոլաքն այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին և սահմանապահ պետական ծառայության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևին։

• Նոյեմբերի 16-ին Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսյուն Փաքային, ում հետ քննարկվել է մասնավորապես Կասպից ծովում երկու երկրների ռազմածովային ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններին և ռազմանավերի՝ փոխադարձ բարեկամական այցելություններին վերաբերող հարցեր։

• Նոյեմբերի 15-ին ձերբակալվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության էներգետիկայի և տրանսպորտի ոլորտի անվտանգության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Աքիֆ Չովդարովը, ով 2 օր առաջ ազատվել էր աշխատանքից։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Իրանում

One response to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15–21 նոյեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *