Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի ղեկավար Բակո Սահակյանի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին այցելել է Պաշտպանության բանակի հարավարևելյան շրջանում տեղակայված մի շարք ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը ներկա են եղել Պաշտպանության բանակի զորավարժությանը, մասնակցել ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին, այցելել բանակային բնագիծ և ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական ու ամրաշինական կառույցներին:
Այցի ընթացքում Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին ուղեկցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը և հայկական զինված ուժերի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ:
Ավելացնենք, որ նախագահ Սարգսյանի Արցախ այցը հաջորդել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի զորամասեր և դիրքեր այցելությանը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հյուսիսային զորամասեր | Ռազմ.info