Արցախում անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն

Արցախի «Մեխակավան» զորավարժարանում անցկացվել է Պաշտպանության բանակի մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն: Այս մասին տեղեկացնում է հայաստանյան «Պանորամա» լրատվակայքը:

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևում է Պաշտպանության բանակի գնդային զորավարժությանը. լուսանկարը «Պանորամա» լրատվակայքի

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևում է Պաշտպանության բանակի գնդային զորավարժությանը. լուսանկարը «Պանորամա» լրատվակայքի

Մի քանի փուլով անցկացված զորավարժության հիմնական նպատակներն են եղել կատարելագործել ներգրավվող ստորաբաժանումների հրամանատարների ունակությունները մարտի տարբեր դրվագներում ենթակա և տրված ստորաբաժանումների հատուկ ղեկավարման գործում, ինչպես նաև գումարտակների շտաբերի մարզումը:

Զորավարժությունները հնարավորինս մոտեցված են եղել իրական մարտական գործողություններին: Սկզբում ՊԲ ստորաբաժանումները կազմակերպել են պաշտպանություն՝ հայտնաբերելով և լռեցնելով պայմանական հակառակորդի կրակակետերը, այնուհետև զորավարժության մասնակից ստորաբաժանումները անցել են հակահարձակման:

Զորավարժությանը հետևել են աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարարը, Պաշտպանության բանակի հրամանատարը և բարձրաստիճան հրամանատարական կազմը:

Զորավարժության ավարտից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարգևատրել է զորավարժության ընթացքում ակտիվություն ցուցաբերած զինծառայողներին:

2 responses to “Արցախում անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն

  1. Pingback: Նախագահ Սարգսյանն այցելել է ՊԲ հարավ-արևելյան զորամասեր | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *