Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Շիրակի մարզի գյուղերից մեկում գտել են կախված: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Ինտերֆակս» գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ պայմանագրային զինծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Նշենք, որ 2015-ի մարտին էլ կախված էր հայտնաբերվել ՌԴ ԱԴԾ՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի մեկ այլ զինծառայող Արթուր Աֆյանը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info